Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Նեթանյահուն Իրանին կոչ է արել չփորձել Իսրայելի վճռականությունը

Նեթանյահուն Իրանին կոչ է արել չփորձել Իսրայելի վճռականությունը
12.04.2018 | 11:46

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանին կոչ է արել չփորձել Իսրայելի վճռականությունը` հաղորդում է AFP-ն: Երուսաղեմում Հոլոքոստի հուշահամալիրում զոհերի հիշատակին նվիրված արարողությանը ելույթ ունենալով, Նեթանյահուն խոսել է նացիստների ագրեսիայի մասին, որին արեւմտյան ուժերը համարժեք հակահարված չտվեցին:

«Այսօր էլ կա ծայրահեղական ռեժիմ, որը սպառնում է մեզ, սպառնում է համաշխարհային խաղաղությանը», - ասել է Նեթանյահուն: «Այդ ռեժիմը բացահայտորեն հայտարարում է, որ մտադիր է ոչնչացնել մեզ, հրեական պետությունը»: «Ես Իրանի ղեկավարներին ուղերձ եմ հղում՝ մի փորձեք Իսրայելի վճռականությունը», - ասել է նա:

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ